National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.06.2010
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
1 / 1
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում  նա ներկայացրեց հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած  Արեւեւլյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթի» բյուրոյի ընդլայնված նիստի  արդյունքները: Ընդլայնված  նիստին մասնակցել են նաեւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» հինգ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները եւ Եվրախորհրդարանի «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական հատվածի ներկայացուցիչները, խմբակցությունների ղեկավարների եւ կոմիտեների ղեկավարների մասնակցությամբ:

Պարոն Զաքարյանը ներկայացրեց   «Եվրանեսթի» ստեղծման պատմությունը: Նա նշեց, որ «Եվրանեսթը» որդեգրել է չորս հիմնական նպատակ` ԵՄ «Արեւելյան գործընկերության» եւ քաղաքականության շրջանակներում խթանել ժողովրդավարությանն ուղղված խնդիրները, քաղաքական, տնտեսական, սոցիալական ինտեգրացիոն գործընթացները եւ ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի հնարավոր լինի խորհրդարանական ձեւաչափով աջակցել  «Արեւելյան գործընկերության» վեց երկրների գործադիր մարմիններին, ինչպես նաեւ  խորհրդարանների կողմից  վերահսկողություն իրականացնել «Արեւելյան գործընկերության» հռչակագրով նախատեսվող գործողությունների իրականացման նկատմամբ: Նշվեց, որ «Եվրանեսթը» բաղկացած է լինելու չորս մարմիններից:

Հունիսի 23-24-ը կայացած ընդլայնված նիստում քննարկվել է երկու խնդիր: Մասնավորապես, քննարկվել են «Եվրանեսթի» հիմնադիր փաստաթղթերը եւ աշխատակարգը, որոնց վերաբերյալ Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է առաջարկներ եւ ըստ բանախոսի` ամենակարեւոր` Բելառուսի խորհրդարանի պատվիրակության մասնակցության հարցը, ինչի պատճառով  մեկ տարուց ավելի «Եվրանեսթը» չի կարողացել սկսել իր աշխատանքները: Քննարկման արդյունքում, որտեղ տեսակետները եւ կարծիքները  միանշանակ չեն եղել, որոշում է կայացվել առաջիկա աշնանն սկսել «Եվրանեսթի» աշխատանքները` հընթացս քննարկելով Բելառուսի մասնակցության հարցը: Նշվեց, որ Բելառուսի մասնակցության հարցն առաջացել է, քանի որ 2008 թվականին այդ երկրում   կայացած խորհրդարանական ընտրությունները   եվրոպական կառույցները լեգիտիմ չեն համարել:

Պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ երկօրյա այցի ընթացքում երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ է ունեցել ԵԽ տարբեր պաշտոնյաների հետ, չնախատեսված հանդիպում է եղել նաեւ    հանրահայտ  2216 բանաձեւի հեղինակ Եվգենի Կիրիլովի հետ, ում  ինքը իրազեկել է, որ նրա նախաձեռնած ոչ հավասարակշիռ եւ սխալ ձեւակերպումներով բանաձեւի հետեւանքով Ադրբեջանը խորացրել է իր ռազմատենչ հայտարարությունները, ինչը նաեւ պատճառ է դարձել հրադադարի խախտման, որի հետեւանքով զոհվել են հինգ հայ զինծառայողներ: Քննարկման արդյունքում Եվգենի Կիրիլովն ընդունել է, որ իր տեղեկությունները ԼՂ խնդրի վերաբերյալ միակողմանի են եւ համաձայնել է առաջիկա աշնանն այցելել Հայաստան:

Նշենք, որ  «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակությունը կազմված է 15 պատգամավորից, նրա ղեկավարն է Վահան Հովհաննիսյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am